Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարբախի բաժանմունք, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ տան ննջարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժամնունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում երկհարկանի մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ՝ 27-ամյա Վահե Գ.-ի դին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղային կախված հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է 1-03, սակայն մինչ բժիշկների ժամանումը, տղան արդեն մահացած է եղել։
Մանրամասները` այստեղ: