Մանե Թանդիլյանն առաջին պաշտոնական այցով Արցախում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է։ Այցի շրջանակում Մանե Թանդիլյանին կընդունի ԱՀ նախագահ Բակո Սահակյանը` վերահաստատելու Հայաստանի և Արցախի սոցիալական քաղաքականության համատեղ օրակարգն ու նախանշելու զարգացման հեռանկարները։

Այցի ընթացքում նախարարը հանդիպումներ կունենա նաև ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի հետ։

Ոլորտում առկա օրենսդրական խնդիրների քննարկման նպատակով Թանդիլյանը կհանդիպի ԱՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Աշխատանքային հանդիպում է սպասվում նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Մանե Թանդիլյանին ուղեկցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը։

Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները, փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:




Լրահոս