Էստոնիայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Թրամփի հայտարարությունների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Մելվիլ-կրտսերը հրաժարական է տվել ԱՄՆ-ի դաշնակից երկրների մասին նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությանը, այս մասին դիվանագետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ասել, թե ԵՄ-ն ստեղծվել է, որպեսզի օգտագործի ԱՄՆ-ին հարձակվելու մեր խնայողությունների վրա, կամ որ ՆԱՏՕ-ն նույնքան վատն է, որքան Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտին, ոչ միան ճիշտ չէ, այլև վկայում է այն մասին, որ ժամանակն է հեռանալու»,-գրել է դեսպանը։

Մելվիլը 33 տարվա դիվանագիտական փորձ ունի: 2015 թվականից նա զբաղեցրել է Էստոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Foreign Policy պարբերականը գրում է, որ հունվարին Թրամփի հետ աշխատել չկարողանալու պատճառով պաշտոնից ազատվել է նաև Պանամայում ԱՄՆ դեսպան Ջոն Ֆիլին:




Լրահոս