Այսօր Դատախազության աշխատողի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ը Դատախազության աշխատողի օրն է: Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը: Դատախազությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազների միջոցով:

 

 

Սահմանադրության 103-րդ հոդվածին համապատասխան` դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով`

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

 

 

 

Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի հակասում մարդու եւ քաղաքացու իրավունքներին, ազատություններին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետական եւ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը: Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովին հաղորդումը ներկայացվում է Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների եւ ներքին համոզմունքի վրա եւ պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:

 

Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն եւ չեզոքություն: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատախազը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:




Լրահոս