Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը սարերի ետեւում չէ: «Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձել է պարզել, թե արդյո՞ք իր ղեկավարած ուժը մասնակցելու է ընտրություններին: «Պարտադիր: Եթե «Ժառանգություն»-ը չմասնակցի, ո՞վ մասնակցի»,- պատասխանել է նա: Հնարավո՞ր է` կուսակցությունը դաշինքով մասնակցի, թե՞ միայնակ կգնա ընտրապայքարի, Մարտիրոսյանը հստակ պատասխան չի տվել. «Դեռ չենք որոշել, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու:
Բայց եթե դաշինքային ձեւաչափ ձեւավորվի, որը նպաստավոր կլինի մեր պետության, մեր քաղաքացիների շահերի պաշտպանության համար, մենք բաց ենք նման դաշինքների համարե: Չնայած ակնհայտ է, որ «Ժառանգություն» կուսակցությունը չունի նախկին վարկանիշը եւ ընտրություններին միայնակ մասնակցելով` չի կարողանա հաղթահարել անցողիկ շեմը, ուստի հիմա որոշել են դաշինքների համար «բաց լինել»: