Հարց քաղաքացիներից` «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը տարածվո՞ւմ է գրավատների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվո՞ւմ է արդյոք գրավատների վրա:

Գուրգեն Իսկանդարյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Իսկանդարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն օրենքը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ` կազմակերպություններ) վրա:

Այն չի տարածվում բանկերի եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում` օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը չի տարածվում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց (գործունեության այդ տեսակների մասով) վրա:




Լրահոս