Հարց քաղաքացիներից` ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին խմիչքի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որոշ եկեղեցիների քահանաներ դեմ են խմիչքին ընդհանրապես, սակայն Աստված չի արգելում չափավոր խմելը: Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին խմիչքի նկատմամբ:

Լարիս Մկրտչյան (28 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ ասեմ, որ եկեղեցիներն այդքան էլ չեն համապատասխանում այդ կոչմանը: Եկեղեցուց բացի եկեղեցի չկա, եւ պատշաճ չէ այլ կազմակերպությանը «եկեղեցի» անվանել: Խոսքն աղանդավորների մասին է, ովքեր չունեն Քրիստոսի Եկեղեցուն հատուկ ոչ մի հատկանիշ, սակայն հանդգնում են իրենց «եկեղեցի» անվանել եւ Աստծո անունից խորհուրդներ տալ մարդկանց, ինչպիսին խմիչքն արգելելն է ընհանրապես: Ս. Պողոս առաքյալը չի ասում` մի՛ խմեք, այլ ասում է` մի՛ արբեք: Դրանք տարբեր բաներ են: Սա նշանակում է, որ սուրբ առաքյալը չի արգելում գինի խմելը, այլ չափավորության կոչ է անում: Միանգամայն պարզ է, որ ալկոհոլիզմով տառապող հիվանդներին եւ նրանց, ովքեր այլ հարցերում էլ չափավոր չեն, հակացուցված է խմելը բժշկական եւ հոգեւոր նկատառումներով:

Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անխոս, եկեղեցին չափավորության կոչ է անում եւ հորդորում, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, սակայն յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր ճակատագիրը:




Լրահոս