Սույն թվականի հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 28-ին ժամը 22:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.330 և արևելյան երկայնության 116.490 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 53 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
Ըստ «BBC» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով մահացել է 10 մարդ: