ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը չպետք է դնել միայն Ռոբերտ Քոչարյանի վրա. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հետապնդում չի համարում, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է, որ այդ ամենի պատասխանատվությունը չպետք է բարդել միայն նրա վրա:

«Այն ժամանակ շտաբ է գործել, որի ցանկում երկրորդ անունը Սերժ Սարգսյանինն է, Միքայել Հարությունյան, Արմեն Գրիգորյան», – նշեց նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն ձևակերպմանը, թե ցուցարարները խաղաղ չէին, Մարտիրոսյանը ընդգծեց. «Ցուցարարները խաղաղ էին,  ցուցարարների հետ կային բազմաթիվ սադրիչներ։ Մշտապես սադրիչներն ուղղորդվել են իշխանությունների կողմից»:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս