Իտալիայի մայրաքաղաքում երեկ մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող առնվազն երեք ըմբիշ կպայքարի մեդալի համար:
57 կգ քաշային Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Նա իր բոլոր մրցակիցներին հաղթել է բացարձակ առավելությամբ։
Այսօր երեկոյան կայանալիք եզրափակչում Հարությունյանի մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Ժելեպն է։