ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բժշկական համալսարանի ուսանողները հրաժարվո՞ւմ են ծառայել բանակում. ինչ է առաջարկում ՊՆ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում Երեւանի պետական բժշկական համալսարանի մի շարք ուսանողներ: Նրանք դժգոհում էին, որ ունեն լեյտենանտ ստանալու իրավունք, սակայն նրանց բանակ են զորակոչում` որպես շարքային զինծառայողներ, այլ ոչ թե որպես բժիշկ:

Մասնավորապես Պաշտպանության նախարարությունը նրանց տարբերակ է առաջարկել, ըստ որի նրանք կարող ենք ինտերնատուրայում մեկ տարի շարքայինի կարգավիճակում սովորելով բարձրագույն կրթություն ստանալ` ընդհանուր բժշկություն մասնագիտացմամբ, ապա երկու տարի ծառայության անցնել եւ վերադառնալուց հետո ընդունվել կլինիկական օրդինատուրա:  Սակայն ուսանողները ցանկանում են ավարտել օրդինատուրան և նոր մեկնել ծառայության:

Նշենք, որ նրանք սրտաբաններ են եւ նշվում է, որ այդքան սրտաբանի կարիք առկա չէ եւ ընդհանուր բժշկություն մասնագիտացմամբ ուսումն ստանալուց հետո կարող են նույնիսկ աշխատել:

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս