ՀՀ-ԵՄ հարցերով հանձնաժողովը մեկ ամսից ավել է՝ նիստ չի անցկացրել. ինչու են անգործության մատնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որեւէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէ:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ` Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Այդ հանձնաժողովի նախագահ էր նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Սակայն պարզվում է, որ այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչեւ հիմա անգամ նիստ չի գումարել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանից պարզել, թե ինչու նիստ մինչ այժմ չի գումարվել եւ ինչ աշխատանքներ են կատարվել:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս