Նորանշանակ մարզպետների դեմ հայցերը դատարան շարունակվում են: Այս անգամ դատի են տվել Սյունիքի մարզպետ ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 27-ին դատարան է դիմել Լուսինե Հարությունյանը` պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի 2018թ. հունիսի 22-ի որոշումը եւ պարտավորեցնի վերջինիս Լուսինե Հարությունյանի հետ կնքել օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր:
Պարզեցինք, որ Լուսինե Հարությունյանը մարզպետարանի կրթության բաժնում է աշխատել եւ ավելի ուշ նրան աշխատանքից ազատել են, եւ հիմա նա, դիմելով դատարան, փորձում է վերականգնել իր իրավունքները: