ԱԺ ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբոր «Opel»-ի գործով քրեական գործ հարուցվեց:
Գլխավոր դատախազությունից պաշտոնապես հայտնեցին, որ հարուցվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով `Հրապարակային սակարկությունների կամ գնումների անցկացման կարգը խախտելով կամ մեկ այլ անձի հետ անօրինական համաձայնության գալով հրապարակային սակարկության կամ գնումների հաղթող դառնալով, խաբեությամբ կամ ապօրինի այլ եղանակով գույքի սեփականատիրոջը, սակարկություններ, գնումներ կազմակերպողին, գնորդին, այլ տնտեսավարող սուբյեկտի, անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը կատարվել է՝
1) Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Ինչպես արդեն գրել էր «Հետք»-ը, Տիգրան Համբարձումյանը Սիսիանի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։ Միաժամանակ պարզվել էր, որ նա 2025 թվականին 300 հազար դրամով ձեռք բերած 1998 թվականի արտադրության «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ին մեկ տարով վարձակալության է տվել 1 մլն 990 հազար դրամով։
Մրցույթին մասնակցել էր միայն Տիգրան Համբարձումյանը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























