Իր անունով փողոց ու դպրոց անվանակոչած Նոր Գեղիի 32 տարվա գյուղապետը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանն այսօր ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը եւ օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Ֆրոնտիկ Թեւոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից:

Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թեւոսյանն իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ գյուղի երաժշտական դպրոցը եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ գյուղի գլխավոր փողոցն անվանակոչել էր իր անունով:




Լրահոս