ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Վանեցյանը:

Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:

Արթուր Վանեցյանն ասաց, որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս