Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված նոր քրեական գործը Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված նոր քրեական գործը մեզ չի վերաբերում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Ըստ պաշտպանի՝ նախ եւ առաջ այդ քրեական գործը պետք է չհարուցվեր վաղեմության հիմքով:

Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ի փոխանցմամբ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն եւ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին:




Լրահոս