ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը բացասական է վերաբերում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մտքին, որը հնարավորություն կտա ԱԺ-ն տանել լուծարման: Նա այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե Ազգային ժողովը բնականոն աշխատում է, ներսում պրոֆեսիոնալներ են առկա և ինքնալուծարման որևէ կարիք չկա:
«Բացասական եմ վերաբերում, լեգիտիմ ընտրված խորհրդարան է: Որևէ խնդիր չի առաջացնում, ի տարբերություն կառավարության աշխատանքի», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: