ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ թեկնածուներ «Երևանցիների» ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու է 53 թեկնածուով: Ինչպես հայտնի է, դաշինքը կազմված է «Հայոց Հայրենիք» եւ «Հայոց Համազգային Շարժում» կուսակցություններից, թեկնածուն էլ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանն է, ով չնայած խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում է, սակայն որոշեց սատարել ոչ թե ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, այլ առաջադրվել իր սեփական թիմով:

Բացի այս երկու կուսակցություններից դաշինքում կան նաեւ անկուսակցականներ: Սակայն հետաքրքիր է, որ ի տարբերություն այլ ուժերի թեկնածուների` այստեղ մեծ մասը չի աշխատում: 53 թեկնածուներից աշխատում են միայն վեցը: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ժամանակին ինքնալուծարվել էր՝ միանալով «Հայ Ազգային Կուսակցությանը»: Սակայն որոշ ժամանակ անց «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԱԿ-ից գլխավորելու իր կուսակցությունը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս