Հարց քաղաքացիներից` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունն իր օտարերկրացի աշխատողի համար վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունն իր օտարերկրացի աշխատողի համար հաշվարկել եւ վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ: Տեղյակ եմ, որ օտարերկրացիները նույնպես ունեն անաշխատունակության նպաստ ստանալու իրավունք: Խնդրում եմ ստույգ տեղեկացնել` կարո՞ղ են ստանալ, թե՞ ոչ:

Ալիս Զաքարյան (34 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս