ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով, սակայն դրանք կապ չունեն մարտի 1-ի դեպքերի հետ: Այս մասին ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ՔՕ 310 հոդվածով՝ ձեռնարկատաիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։ Հավելենք, որ քրեական գործը հարուցված է «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կապված գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ այսօր Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել, թե իրեն հրավիրել են ՀՔԾ, հարցաքննել են վկայի կարգավիճակում, այնուհետեւ մեղադրանք առաջադրել։
«Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»,- գրել էր նախկին վարչապետը։