Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։
Այսօր վաղ առավոտյան ArmLur.am-ը հայտնել էր, որ ձերբակալել են Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին։
Նկատենք, որ Հենրիկ Աբրահամյանը առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում։ Նա տարբեր տարիներին ղեկավարել է Արտաշատի գինու գործարանը, ապա 1999-2008 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նրա անունը կապվել է մի շարք բիզնեսների հետ՝ գինու արտադրություն, շինանյութերի արտադրություն, ձկնաբուծություն։ Մասնավորապես՝ «Արտաշատ Վինկոն», «Ջաս-Բետոն Շին», «Մերի Ֆիշ» ընկերությունների հետ։
2018 թվականին Մխչյանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքի գործով Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել էր։ 2022 թվականին դատարանը նրան մեղավոր է ճանաչել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, դատապարտել 2 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ նա ազատվել էր պատիժը կրելուց։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























