«Ալտիտուդ Էյր» ընկերությանը պատկանող ուղղաթիռը, որում գտնվում էին օդաչուն և վեց ուղորները, կորել է Հիմալայներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին գրում է «Հիմալայան ժամանակ» պարբերականը:
Հրապարակման համաձայն, ուղղաթիռը հիվանդ էր տեղափոխում Սամոգոն գյուղից մինչեւ Կատմանդու, որտեղ վայրէջքը նախատեսվում էր տեղական ժամանակով ժամը 8.18-ին:
Ավիափոխադրող ընկերության ղեկավար Նիմ Նուրու Շերպայի խոսքերով՝ AS350B3e ուղղաթիռն անհետացել է ժամը 8.00-ին: Ուղևորները վեցն էին, որոնցից մեկը ճապոնացի զբոսաշրջիկ էր, մյուս հինգը նեպալցիներ էին:
Որոնողական աշխատանքներ իրականացնելու համար փրկարարական թիմ է ուղարկվել: Ուղղաթիռի եւ մարդկանց ճակատագրերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվոմ:Միջադեպի մանրամասները ճշտվում են: