Առաջիկա շաբաթներն աչքի կընկնեն համագումարների առատությամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա շաբաթներն աչքի են ընկնում համագումարների առատությամբ։ Սեպտեմբերի 16-ին ԲՀԿ-ից անջատված Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունն է համագումար անելու․ ի դեպ, կուսակցության շարքերը համալրել է նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, նաեւ Արագածոտնի մի շարք գյուղապետեր։ Սեպտեմբերի 29-ին «Սասնա ծռերի» հիմնադիր համագումարն է, որտեղ, հավանաբար, Ժիրայր Սեֆիլյանին կընտրեն նախագահ։ Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալու է նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանի «Այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարը։

Փոխարենը ՀՀԿ-ն կարծես հետաձգել է համագումարը։ Չնայած խոսվում էր, որ սեպտեմբերի վերջին ՀՀԿ-ն ռեստարտի ծրագրով ու համագումարով նոր էջ կբացի իր համար, սակայն տեղեկացանք, որ դա առկախվել է։ Ինչո՞ւ։ «Քաղաքական գործընթացները դինամիկ են զարգանում, եւ առաջիկայում գուցե այլ մարտահրավերներ առաջ գան»,- պարզաբանեցին կուսակցությունից»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս