Սահմանադրական դատարանը շարունակում է վատնել պետական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանը շարունակում է պետական միջոցները ծախսել տարատեսակ ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու համար: Պարզվում է, որ ՍԴ-ն բացի մարտկոցներից, արգելակման կոճակներից, բենզինից ու սոխուկներից ձեռք է բերել նաեւ ջահեր:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 6 հատ ջահ է գնվել ՍԴ-ի կողմից, որից մեկը 35 հազար դրամով է գնվել, մեկը`12 հազար դրամով, իսկ 4-ը`ընդհանուր 75 հազար դրամով: Ի դեպ, ջահերը ձեռք են բերվել Ավետիք Հարությունյան Ա/Ձ-ից: իսկ ընդհանուր ջահերի համար ծախսվել է 342 հազար դրամ: 

Բացի այս, ՍԴ-ն «Եվրոստան-ույուտ» ընկերությունից գնել է պլաստմասե պատուհան եւ սպիտակ մարմարից պատուհանագոգ, որոնց համար ծախսվել է մոտ 640 հազար դրամ:  Հիշեցնենք` «Եվրոստան-ույուտ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանին:




Լրահոս