ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման գործը հասավ Վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով մեղադրյալներից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նրա կալանքն համարելու համար որպես փաստարկ, նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները:

Այնտեղ, հիշեցնենք, շոշափվել էր նաեւ Յուրի Խաչատուրովի անունը: Մեզ հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ այս քայլին գնացել են այն բանի համար, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ուսումնասիրի նրա կալանքի վերաբերյալ հեռախոսային խոսակցությունները: Ըստ Պողոսյանի` դա շատ հարցերի պատասխան է տալիս:

Ինչպես հայտնի է` 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել նաեւ այդ օրերին ԶՈՒ Երեւանի կայազորի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ու թեեւ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ, դատարանն ազատ էր արձակել գրավի դիմաց:




Լրահոս