Հարց քաղաքացիներից` պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված լինելու հանգամանքը կարո՞ղ է անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված լինելու հանգամանքը կարո՞ղ է անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ: Եվ կցանկանայի իմանալ` արդյոք զինծառայողի հիվանդության պատճառով զորացրվելու հանգամանքը կարող է հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ:

Տիգրանուհի Մանուկյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացին կարող է հիվանդության պատճառով ազատվել զինծառայությունից, սակայն հաշմանդամ չճանաչվել, եթե նրա մոտ առկա չէ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):

Միաժամանակ հայտնում ենք, որ անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք է հանդիսանում ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումը, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ զինծառայողի մոտ վիրավորվելու հետեւանքով կարող է առաջանալ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, սակայն առկա խանգարումները չբերեն կենսագործունեության որեւէ տեսակի որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս