Ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը` Քոչարյանի դատի տալու շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի որդին էլ` Սեդրակը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Վերջինս, հարցին ի պատասխան, թե ինչ կարող է ասել այդ առիթվ, կարճ պատասխանել էր. «Ես միայն կժպտամ»։ Իսկ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չի ցանկանում անդրադառնալ այդ փաստին: Մասնավորապես, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեց` ինչ դիրքորոշում ունի վարչապետն այս հարցի առնչությամբ, որին ի պատասխան` Եղոյանը նշեց. «Դա չեմ մեկնաբանում»:




Լրահոս