ԿԸՀ–ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները. որ քաղաքական ուժը քանի մանդատ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացած արտահերթ նիստի ընթացքում ամփոփել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ-ն կայացրել է  Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում, համաձայն որի ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ  ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

ԿԸՀ-ի որոշմամբ  մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝

1) «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ

2) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ

3) Լույս կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ:




Լրահոս