Հարց քաղաքացիներից` ովքե՞ր են պարտավոր վճարել ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ովքե՞ր են պարտավոր վճարել ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը:

Համլետ Հարությունյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող եւ հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները հաստատագրված վճար վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան եւ 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վճարողները ՀՀ ներմուծված եւ հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի եւ գումարի նշում չեն կատարում: Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում եւ վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների վճարումից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս