Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ չընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Քվեարկության պահին դահլիճում կար 69 պատգամավոր, սակայն քվեարկությանը մասնակցեցին ոչ բոլորը և արդյունքում 56 կողմ, դեմ 3 ձայներով նախագիծը չանցավ:
Այսպիով նախագծին դեմ քվեարկեցին`
Խոսրով Հարությունյանը,
Արմեն Աշոտյանը,
Արա Բաբլոյանը:
Հետաքրքիր է, որ դահլիճում էին գտնվում, սակայն քվեարկությանը չեն մասնակցել Վահրամ Բաղդասարյանը և Գալուստ Սահակյանը: