Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս հնարավոր է ստանալ համատեղ ավանդը, եթե կողմերից մեկը մահացած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եւ ամուսինս համատեղ ավանդ ենք դրել բանկում: Ամուսինս մահացել է: Ես ուզում եմ իմանալ` ինչպես կարող եմ ստանալ մեր ավանդի գումարը: Նշեմ, որ գրքույկը ամուսնուս անունով է:

Հունանյան Խասենիկ (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ Ձեր մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ներդրված ավանդի փոխատուցման համար կարող եք գրանցվել, եթե համապատասխանում եք հետեւյալ չափորոշիչներից որեւէ մեկին`

1) մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների, կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Խմբագրություն դիմած քաղաքացուն խորհուրդ ենք տալիս նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարելու դեպքում դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս