Հարց քաղաքացիներից` որոնք են գույքահարկով հարկվող շենքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` որոնք են գույքահարկով հարկվող շենքերը: Խնդրում եմ պատասխանել, թե կոնկրետ որոնք են հարկվում:

Հովհաննես Պետրոսյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները.
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն).
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները.
դ) առանձին կանգնած ավտոտնակները.
ե) հասարակական նշանակության շինությունները.
զ) արտադրական նշանակության շինությունները.
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ առանձին կանգնած ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տներին կից օժանդակ շինությունների գնահատման կարգով: Մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տները, տուֆից շինության 1 մ3-ի արժեքն է 85000 դրամ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս