Ֆինանսների առաջին փոխնախարարը փորձում է անել ամեն ինչ` ղեկավարությանը համոզելու, որ ՊԵԿ-ը վերստին միացվի ֆինանսների նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը փորձում է անել ամեն ինչ քաղաքական ղեկավարությանը համոզելու, որ ՊԵԿ-ը վերստին միացվի ֆինանսների նախարարությանը: Սա, թերեւս, պատահական չէ, քանի որ 2016թ. եղել է ՊԵԿ առաջին փոխնախագահ: Ըստ մեր աղբյուրների` եթե այս տարբերակը չհաջողի, Բրուտյանը փորձելու է հասնել ՀՀ ֆինանսների նախարարության եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միացմանը, մանավանդ որ ՀՀ կառավարության անդամները բազմիցս հայտարարել են պետական ապարատն օպտիմալացնելու, այդ թվում՝ նախարարությունների թիվը կրճատելու մասին:

Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունից արձագանքելով մեր այս տեղեկություններին` հայտարարեցին, որ չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա: Մյուս կողմից` տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ, այնուամենայնիվ, ՊԵԿ-ը ֆինանսների նախարարությանը կմիանա, իսկ ղեկավար կնշանակվի Մեսրոպ Առաքելյանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը:

Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Մեսրոպ Առաքելյանի հետ, սակայն վերջինս համառորեն ո՛չ մեր նամակներին, ո՛չ զանգերին չպատասխանեց:




Լրահոս