Մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը՝ դժվար թե հնարավոր է լրջորեն զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ռուսական «Ինետերֆաքս» գործակալության` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումներն ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունը, բայց միաժամանակ նշել է.

«Քանի դեռ Հայաստանում չեն ավարտվել ներքաղաքկան բավականին բուռն գործընթացները, դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարել կոնկրետ տարբերակնր՝ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար»:




Լրահոս