Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու կարգը:
«ԱԺ պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար, սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին, դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից, դիմում տալու դրությամբ վերջին չորս տարին հանդիսացած լինի միայն Հայաստանի քաղաքացի»,- գրել է Բիչախչյանը` հավելելով, որ 731 և ավելի օր բացակայությունը հարգելի է, եթե.
1) անձը հանրային ծառայող լինելով արտերկրում գտնվել է ծառայողական նպատակներով,
2) արտերկրում գտնվել է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության նպատակով: