Երևանում վրաերթ և շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին, ժամը 18:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են  Lada Samara 14, Mercedes Benz E, Mercedes Benz C, Mercedes Benz S63 և  Nissan Sunny մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածներ Գ. Ձ.-ն (ծնված 1949 թ.), Ե. Պ.-ն (ծնված 1990 թ.) և Յ. Դ.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Ձ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ե. Պ.-ինը և Յ. Դ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes Benz E, Mercedes Benz C և Nissan Sunny մակնիշների ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:




Լրահոս