«Հանրապետություն» կուսակցությունն ակտիվ քննարկումների մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափին հայտնում է.

«Հարգելի’ ընկերներ, համակիրներ, համախոհներ․․․
Վերջին երկու օրերին բազմաթիվ նամակներ եմ ստացել Ձեզանից՝ կապված «Լույս» դաշինքով ընտրությունների մասնակցության ձևաչափի հետ։

Երկարատև ու բազմակողմանի քննարկումների արդյունքում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշեցին առաջիկայում սպասվող Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել միմյանցից առանձին։

Այս պահին և ներկուսակցական և արտակուսակցական քննարկումներ են ընթանում՝ կապված սպասվող համապետական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության ձևարափի հետ։ Մոտ օրերին ամեն ինչ կհստակեցվի և կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ»։




Լրահոս