ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի ավելի քան 700 կազմակերպության ու անձանց նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգներն Իրանի ավելի քան 700 անձանց, կազմակերպությունների, ինքնաթիռների ու նավերի ներառել են պատժամիջոցների ցուցակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Մասնավորապես, ցուցակում ներառվել են Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպությունը, 70 ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում և 14 խոշորագույն բանկերը: Վաշինգտոնը մեղադրում է նրանց «ապակայունացնող գործունեությանն աջակցելու» մեջ:

Նրանք, ովքեր կհամագործակցեն այս ցուցակում հայտնված անձանց կամ կազմակերպությունների հետ, ևս կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Սակայն 7 երկրի համար ժամանակավոր բացառություն է արվել. այդ երկրներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ սրանք պաշտոնական Թեհրանի դեմ հայտարարված ամենալայնամասշտաբ պատժամիջոցներն են:




Լրահոս