Հարց քաղաքացիներից` խաղատներում ֆիզիկական անձանց ստացած շահումները ենթակա՞ են եկամտահարկով հարկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` խաղատներում ֆիզիկական անձանց ստացած շահումները ենթակա՞ են եկամտահարկով հարկման, թե՞ ոչ:

Դավիթ Ստեփանյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում եմք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ե» ենթակետի համաձայն` համապատասխան խաղատներում շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները) դասվում են հարկատուի համախառն եկամուտների թվին: Ըստ նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի` նշված եկամուտները ենթակա չեն հարկման հարկային գործակալի (եկամուտ վճարողի) կողմից եւ դրանց հարկումը կատարվում է օրենքի 31-րդ եւ 31.1-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան, եկամուտ ստացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկի հիման վրա:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համար տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել տարեկան եկամուտների մասին հաշվարկ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:   




Լրահոս