ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Բյուզանդի փողոցում գործող մսի խանութ, և դիտավորությամբ հափշտակություն կատարել:
Դեպքի առթիվ 29.08.2018թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ստացվել և զննվել են դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես են առերևույթ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք գործում մսի խանութ:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: