«Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը ստանձնում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։
«Սիրելի աջափնյակցիներ, այսօրվանից պաշտոնապես ստանձնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ամբողջությամբ գիտակցում եմ ինձ վրա դրված պատասխանատվությունը», – ասված է Մանուկյանի գրառման մեջ։