ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` առողջության ապահովագրության պայմանագիրն աշխատողի հետ ի՞նչ ժամկետով է կնքվում, ե՞րբ է այն ուժի մեջ մտնում:
Ստելլա Հարությունյան (29 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրական ընկերությանն ապահովագրավճարի կամ դրա` պայմանագրով նախատեսված չափով առաջին մասնաբաժնի վճարման պահից 10 օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, օրինակ` եթե աշխատողը առողջության ապահովագրության պայմանագիր է կնքել հունիս ամսին, ապա նոր պայմանագիրը կարող է կնքվել, օրինակ, փետրվար ամսին, սակայն այն ուժի մեջ է մտնում հունիս ամսին` նախորդ պայմանագրի գործողության դադարման օրը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հստակ ներկայացված է պատասխանի մեջ, մնում է` խմբագրություն դիմած քաղաքացին դիմի համապատասխան բաժին ու ձեռք բերի պայմանագիրը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: