Հաշվեքննիչ պալատը կասեցրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ստուգումների իրականացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը կասեցրել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ստուգումների իրականացումը: Բայց չնայած սրան` հաշվեքննիչ պալատը նախարարությունում ստուգումները պետք է իրականացներ 2018 թվականի տարեկան ծրագրի համաձայն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ստուգումները կասեցվել են «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով:

Այսինքն` հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն է առաջացել կամ էլ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, դատարանի որոշման հիման վրա առգրավված են եղել: Արդյունքում այս նախարարությունում հաշվեքննության իրականացումն անհնարին է դարձել, եւ այդ մարմինը ստիպված ստուգումները կասեցնելու որոշում է կայացրել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվեքննիչ պալատը նախարարությունը կստուգի հաջորդ տարի: Հետաքրքիր է փաստը, որ սա առաջին դեպքը չէ, երբ հաշվեքննիչ պալատը կասեցնում է ստուգումները նույն պատճառաբանությամբ. մեկ անգամ էլ նրանք կասեցրել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում զեկույցները:




Լրահոս