Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին կրկին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնյաների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին դատի տալու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ Արտակ Համբարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին սեպտեմբերի 12-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով:

Նշենք, որ Ա. Համբարյանը հայտարարագրել է բնակարան, «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա` 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Ա. Համբարյանը պաշտոնը ստանձնել է այս տարվա մարտին, իսկ հայտարարագիրը ներկայացրել սեպտեմբերին:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 500 հազար դրամ: 2018թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 668 014 ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից:




Լրահոս