ՀԱՐՑ․ Խնդրում եմ` ասեք` զագսավորվելու համար որքա՞ն վճարում պետք է կատարել։ Որքա՞ն է կազմում պետական տուրքի գումարի չափը։
Անահիտ Մելքոնյան (28 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 10.000 ՀՀ դրամ գումարի չափով, եւ արտաբյուջետային վճար հետեւյալ չափով.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ 50.000 ՀՀ դրամ, ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը ոչ աշխատանքային ժամերին (18:00-20:00)՝ 50 000 դրամ, գրանցման մարմնի աշխատավայրից դուրս՝ 50.000 դրամ, իսկ ՔԿԱԳ մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցումը՝ 20.000 դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Նշենք, որ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ։
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: