Օհանավանում արջն ընկել է թակարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խմբի հետ դեպքի վայր են ժամանել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի, Արագածոտնի մարզի փրկարարական վարչության աշխատակիցներ, Երևանի կենդանաբանական այգու տնօրենը և վայրի բնության փրկարար կենտրոնի կենդանաբույժը:

Ժամը 17.30-ի սահմաններում կենդանին քնեցվել է: Զննությամբ պարզվել է, որ Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում, կենդանին ընկել էր անհայտ անձի՝ մետաղական ցանցից պատրաստած թակարդը: Աշխատակիցների ջանքերով կենդանին ցանցից դուրս է բերվել, անվնաս տեղափոխվել բնության անվտանգ հատված ու բաց է թողնվել:

Որսագողության փաստով նախապատրաստվել են նյութեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ թակարդը դրած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս