Հռիփսիմե Առաքելյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հռիփսիմե Առաքելյանը:

«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ռեյտինգային ընտրակարգով»,- գրել է Առաքելյանը:




Լրահոս