ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը թույլատրել է անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին (մսի վաճառքի կետ, Երևան) և Մարինե Աֆրիկյանին (հանրային սննդի կետ, Էջմիածին) վերսկսել աշխատանքային գործունեությունը:
Երկու կազմակերպություններն էլ վերացրել են պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև մակնշման խախտումները և ամբողջությամբ կատարել ՍԱՏՄ տեսուչների կողմից տրված հանձնարարականները:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն