ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայց այ հիմա մի՛ արեք. անօրինականը չի օրինականացվելու. Արթուր Մեսչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ուզում եմ ճշգրիտ հասկանանք՝ երբ մի բան է ասվում, որ ապօրինի շինարարությանը վերջ, դա հեռուստատեսային ծրագիր չէ, դա շոու չէ։ Ամեն մի ասված նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն։ Մի՛ արեք»,- Երևանի ավագանու նիստից առաջ այս խոսքերով ապօրինի շինարարությանն անդրադարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Բայց այ հիմա, այ էսօրվա էն քաղաքացին, որ էսօր պատրաստվում է ապօրինի շինարարություն անել․ մի՛ արա։ Այ էն քաղաքացին, որ էսօր պատրաստվում է հողազավթում անել, մի՛ արեք, որովհետև դա չի օրինականացվելու ոչ մի դեպքում»,- նշեց Մեսչյանը։

Նա, սակայն, ավելացրեց, որ դա չի նշանակում, որ օրինական շինարարությանը վերջ է դրվելու։ Մեսչյանը հիշեցրեց, որ ծանրագույն պայմաններում ապրած մարդիկ կան, որ ինչ-որ ժամանակ կարողացել են ինչ-որ բան կառուցել իրենց ընտանիքի ապրելու համար, և ինքն այդ մարդկանց տները չօրինականացնելու բարոյական իրավունք չունի։

Նրա խոսքերը մասնավորապես վերաբերում էին երեկ ուղիղ եթերում քանդված ապօրինի շինություններին։

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս